ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մեկնարկեցին

Մեկնարկեցին
01.07.2016 | 09:37

Այս շաբաթը Հայաստանի ակումբային ֆուտբոլի համար մեկնարկային է եվրոպական մրցաշարերում: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում «Ալաշկերտն» արտագնայում մրցել է Անդորրայի չեմպիոնի հետ ու ոչ-ոքի արդյունք գրանցել՝ 0:0: Մեր թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի խոսքերից պարզ է դառնում, որ անդորրացիներն ամեն կերպ գցել են խաղի տեմպը՝ տղաներին հնարավորություն չտալով հաղթանակի հասնել: Շատ ավելի օրիգինալ է եղել մրցակից թիմի գլխավոր մարզիչը՝ ասելով. «Մենք ցանկանում էինք գոլ բաց չթողնել, որպեսզի Հայաստանում հաջորդ փուլ դուրս գալու շանս ունենանք»:

Աբրահամ Խաշմանյանն ակներևորեն պիտի զգուշանա սեփական դաշտի առավելությունից, քանի որ «Սանտա Կոլոմայի» գլխավոր մարզիչն այն իր թիմի հաջողության գլխավոր գրավականն է համարում: Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում երեկ Գյումրու «Շիրակը» մրցեց Գորիի «Դիլայի» (Վրաստան), «Բանանցը»՝ Կիպրոսի «Օմոնիայի», «Փյունիկը»՝ Ջիբրալթարի «Եվրոպայի» հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ